|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան մարտի 26-28-ը։ Այս մասին տեղեկացնում են ԵԽԽՎ մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ քաղաքական կուսակցությունների առաջնորդների, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ։
Պասկիեն նաև կմասնակցի գենդերային հարցերին նվիրված կլոր սեղանին` մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
ԵԽԽՎ նախագահի մամուլի ասուլիսը տեղի կունենա խորհրդարանում մարտի 27-ին։