|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Հունաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։