կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 11:43
Հասարակություն

Ո՞րն է հայ-թուրքական երկխոսության առարկան

Ո՞րն է հայ-թուրքական երկխոսության առարկան

Երբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն խոսում էր այն մասին, որ Հայաստանի հետ բանակցելու համար ներկայացուցիչ կնշանակվի, չարտերային թռիչքներ կբացվեն, նույն պահին Ժիրայր Լիպարիտյանը Երևանում խոսում էր այն մասին, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում և որ Հայաստանը պետք է բավարարի թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները։

Ինչպես հայտնի է, թուրք–ադրբեջանական նախապայմաններն են՝

1․ՀՀ–ն պետք է Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս,

2.ՀՀ–ն պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից ու փակի այդ թեման,

3.ՀՀ–ն պետք է հանձնի Սյունիքի միջանցքը թուրք–ադրբեջանական տանդեմին։

Երբ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի միջնորդությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանից հանդիպում էր խնդրել, վերջինս նրան ուղարկել էր Ալիևի մոտ։ «Բավարարի՛ր մեր նախապայմաններն ու գոհացրո՛ւ Ալիևին, հանդիպենք» թեմայով։

Նիկոլը չէր հանգստացել, ու հաջորդ անգամ Կրեմլին էր խնդրել միջնորդել, որպեսզի ինքը Էրդողանին հանդիպի։

Նիկոլին, ի վերջո, չհաջողվեց Էրդողանին հանդիպել, բայց «3+2»–ի շրջանակներում հաջողացրել է Թուրքիայի հետ շփումները հրապարակայնացնել։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլը կուլիսներում համաձայնել է թուրք–ադրբեջանական նախապայմաններին, ու հիմա հայ–թուրքական երկխոսությունը դետալների շուրջ է։ Հակառակ դեպքում Թուրքիան չէր մտնի երկխոսության մեջ։

Թուրքական ազդեցության գործակալ Ժիրայր Լիպարիտյանի ագրեսիվ պրոթուրքական քարոզը և նրան Հայաստանում «ռասկրուտկա» անելը հուշում են, որ Նիկոլը մտել է պրոթուրքական գիծն ապահովելու եզրափակիչ փուլ։ Հիմա հանրությանն են պատրաստում հերթական զիջումներին։ Ահա այսպիսի բաներ։

Սա ոչ միայն Նիկոլի ու լիպարիտյանների հակապետական քայլն է, այլ նաև մեր ժողովրդի ու հատկապես մեր քաղաքական վերնախավի մեծ մասի չկայացածության վկայությունը։ Եթե Նիկոլն այսքանից հետո մնում է, նշանակում է Հայաստանը շանս չունի մնալու։ Այնպես որ՝ կա՛մ, կա՛մ։

Հայկ Ուսունց

7or.am