|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս օրվա վերջում կամ վաղը կունենանք հստակ թեկնածու, այս պահին չեմ կարող ասել. սա եղավ խորհրդարանի մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պատասխանը լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են մինչև ԱԺ նստաշրջանը ԲԴԽ նոր թեկնածու առաջադրել:
«Մեզ համար անչափ կարևոր են թե՛ պրոֆեսիոնալիզմը, թե՛ որակները, թե՛ այն չափանիշները, որոնց մասին արդեն խոսել եմ»,- նշեց նա:
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին դառնալով` Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» դեռևս հստակ որոշում չունի դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով:
«Չենք որոշել, թե ճանապարհային ինչ քարտեզով ենք շարժվելու: Ծանոթացել ենք Վահե Գրիգորյանի նամակին, բայց չենք շտապում լուծումներով կամ հանգուցալուծումներով հանդես գալ: Չեմ բացառում, որ կընդունենք Վահե Գրիգորյանի առաջարկը, չեմ բացառում նաև, որ ինքներս մեր լուծման տարբերակով հանդես գանք: Կարծում եմ՝ նման իրավիճակում շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունենք: Շտապել պետք է, բայց ոչ հապճեպ որոշումներ կայացնել»,- ասաց Մակունցն ու հավելեց` հստակ դիրքորոշում չունեն նաև այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք ՍԴ-ում ճգնաժամ կա: