Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-12-12 16:01
Սպորտ

Հայ ծանրորդների այսօր կսկսեն պայքարը

Հայ ծանրորդների այսօր կսկսեն պայքարը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-ին մեկնարկած ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից դեռ մրցելույթներ չեն եղել: 

Այսօր պայքարի մեջ կմտնի մեր մարզիկներից առաջինը։ 81 կգ քաշային կարգում ասպարեզ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը:

Երկամարտում Հարությունյանի նախնական պատվերն է՝ 360 կգ։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։

Դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում ուժերը կչափի A խմբում:

Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:

Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:

Դեկտեմբերի 17-ին էլ գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 9 մարզիկ և 1 մարզուհի։