կարևոր
3673 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 16:59
Քաղաքական

Հռոմի ստատուտի վավերացումով այլ երկրի պահանջով քրեական հետապնդում կսկսեն ՀՀ քաղաքացու նկատմամբ

Հռոմի ստատուտի վավերացումով այլ երկրի պահանջով քրեական հետապնդում կսկսեն ՀՀ քաղաքացու նկատմամբ

Չի բացառվում, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կարող է հնարավորություն ընձեռել այլ երկրի պահանջով քրեական հետապնդում սկսել ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Նախ ընդգծեմ, որ իմ գնահատմամբ դա հակաիրավական պրոցես էր և այժմ էլ հակասահմանադրականության տարր է պարունակում։ Նախկինում՝ 2004 թվականին, Հռոմի ստատուտ կոչվածը ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել և այդ հիմքով չվավերացվեց, իսկ հիմա հակաիրավական ճանապարհով հաղթահարեցին այդ խնդիրը: Նորից ՍԴ ներկայացրին և սահմանադրական ճանաչեցին, սա մի կողմ թողնենք։ Եթե մենք հայտնվում ենք Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո, այո՛, հետագայում կարող են գործեր հարուցվել և քննվել ընդդեմ ՀՀ քաղաքացիների»,- պարզաբանեց սահնադրագետը:

Դիտարկմանը, այսինքն՝ սա, ընդհանուր առմամբ, ի վնաս մե՞զ էր, քան այն պրոպագանդան որը տարվում էր, սահմանադրագետը նշեց․ «Ըստ պրոպագանդայի, սա արվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականին ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն է խախտվել, և մեր իշխող ուժի հիմնավորումը, որ հետագայում դեռ սպառնալիքներ կան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ և դրա համար հետադարձ ուժով վավերացվեց այս կոնվեցիան։ Սակայն շատ կարևոր է ընդգծել, որ Թուրքիան ու Ադրբեջանը այս դատարանի ու կանոնադրության իրավազորության ներքո չեն գտնվում և սա հերթական անգամ կարող է մնալ ընդամենը թղթին տրված կարգավորում։

Ինչպես ՄԻԵԴ-ի և Միջազգային արդարադատության դատարանի պարագայում է, որոնք, մեր կողմի դիմումները բավարարելով, հայամետ որոշումներ ունեն, բայց այդպես էլ թղթի վրա գրված են մնացել։ Սա հերթական միջազգային կառույցն է։ Եվ այո՛, եթե չլիներ մեդալի հակառակ՝ բացասական կողմը, իհարկե, կարելի էր օգտվել այս գործիքակազմից՝ վավերացնել այդ ստատուտը և դիմել այդ մարմնին։ Բայց մենք ունեցանք բացասական հետևանք, քանի որ ՌԴ-ն դեռևս նախնական փուլում շատ խիստ խոսույթով հանդես եկավ և ընդգծեց, որ սա հակառուսական քայլ է ընկալվում և սեպտեմբերի 28-ին ավելի ծանր դիվանագիտական խոսույթով որակեց այս պրոցեսը որպես թշնամական քայլ։ Բայց, այնուամենայնիվ, Հռոմի ստատուտը վավերացվեց։ Եվ, այո, երկրորդ պատասխանն այն է որ, հնարավոր է հետագայում տարբեր երկրների կողմից վարույթներ հարցուվեն և մեր քաղաքացիներին մեղադրանքներ առաջդրվեն։ Ակնհայտ է, որ բացասական հետևանքները միանշանակ ավելի շատ ու ավելի ծանրակշիռ են և վավերացման հիմնքն էլ հակաիրավական էր իմ գնահատմամբ»,- նշեց Գոհար Մելոյանը: