|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հայաստանում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 290 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 440 627 վերջին մեկ օրում` 6700 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8309 պացիենտ:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 324 834 անձ, վերջին մեկ օրում` 610 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7788 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1474 է: