կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 18:06
Հասարակություն

Թշնամին ինտենսիվ կրակում է Գեղարքունիքի ուղղությամբ․ ՊՆ

Թշնամին ինտենսիվ կրակում է Գեղարքունիքի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ՀՀ սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։