կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 13:14
Հասարակություն

Թշնամին կրակում է Արմաշի լճեր կոչվող ձկնաբուծարանի և Սուրենավան գյուղի ուղղությամբ

Թշնամին կրակում է Արմաշի լճեր կոչվող ձկնաբուծարանի և Սուրենավան գյուղի ուղղությամբ

Առավոտյան ժամը 11։30-ից Թշնամին ակտիվացրել է կրակոցները Երասխի ու ևս մի քանի գյուղերի ուղղությամբ։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին տեղի բնակիչները՝ մասնավորեցնելով, որ կրակում են հատկապես Արմաշի լճեր կոչվող ձկնաբուծարանի և Սուրենավան գյուղի ուղղությամբ։

«Արդեն 1 ժամ է՝ փոխհրաձգություն է լճերի ու Սևակավանի ուղղությամբ գտնվող դիրքերում։ Թշնամին հիմա անկաշկանդ կրակում է առավոտյան, կեսօրին, երկու անօդաչու սարքով երեք օր առաջ էր մտել Արարատի տարածք։ Հիմա թշնամու թիրախը միայն Երասխը չէ»,- ասաց տարածքի բնակիչներից մեկը։

Տեղեկացնենք՝ քիչ առաջ ՀՀ ՊՆ պաշտոնապես հաստատեց միայն Գեղարքունիքի հատվածում այս գիշեր տարբեր տրամաչափերից արձակված կրակոցների մասին, ինչպես նաև Երասխի ուղղությամբ այսօր առավոտից թշնամու կիրառած տարբեր զինատեսակների մասին, որոնց հայկական զինուժը հակազդող գործողություններով է պատասխանում։