|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մենք խաղաղությանն ու սահմանազատմանը դեմ չենք, պարզապես այսօր պայմաններ չկան, հակառակորդի կողմից շարունակական ճնշումները շարունակվում են, փաստացի ներխուժել են մեր սահմաններ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներին են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այս մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն առանց ներքին կամ միջազգային օրենսդրական ընթացակարգերի, ինքնուրույն, մեկ մարդու որոշմամբ ընդունում կամ ստորագրում են փաստաթղթեր կամ պայմանավորվածություն ձեռք բերում: Մեկ մարդու ցուցմամբ մեր զորքերը Սյունիքի հատվածից հետ են քաշվել մինչև վերջին միլիմետրը։ Սահմանազատումն ու սահմանագծումը երբեք չպետք է վնաս հասցնեն Արցախի ինքնորոշմանը, իսկ, ընդունելով խաղաղության պայմանները, ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Դդա նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ճակատագրի վրան»,-ասաց նա: