Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարդենիսի համայնքապետարանի գլխավոր քարտուղար Ռաֆիկ Զարոյանին ՔՊ-ական ավագանու անդամները սպառնացել են ու վիրավորել, մեղադրել, թե ինչու է թույլ տվել, որ ավագանու առաջին նիստը կայանա, որտեղ 14/13 հարաբերակցությամբ ընդդիմությունը հնարավորություն ունի ընտրելու համայնքապետ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրա եղբայրը տեսախցիկով տեսել է՝ ինչպես են վերաբերվում Ռաֆիկ Զարոյանին և շտապել է համայնքապետարան։ Ոստիկանները թույլ չեն տվել ներս մտնել։
«Զոռով կանչեցին իր սենյակը, նկատեցի, որ հրմշտոց է, թե ինչո՞ւ է թույլ տվել, որ այս նիստը կայանա, անօրեն մեղադրանքներ էր գնում։ Հիմա ես ուզում եմ տեսնել, թե ինչ է կատարվում ներսում։ Ավագանու կին անդամը սպառնում էր գլուխը ջարդել․ թող դուրս գա, տեսնեմ՝ ով ում գլուխն ա ջարդելու»,-Yerkir.am-ին ասաց գլխավոր քարտուղարի եղբայրը։
Նա վրդովված էր, որ Ռաֆիկ Զարոյանին անօրինական դրդում են, որ արձանագրություն չկազմի կամ թույլ չտա, որ նիստն անցկացվի, իսկ աշխատակազմի ղեկավարն օրենքի սահմաններում է գործում։
Մանրամասն՝ տեսանյութում․