|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում գրեթե բոլոր տեղամասերի (բացի 1-ից) հաշվարկի արդյունքում թեկնածուները ստացել են, ըստ նախնական տվյալների, հետևյալ ձայները․
Գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան – 51 տոկոս։
Քաղաքացիական պայամանագիր (ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյան) – 40 տոկոս։
«Մեր համայնքը» դաշինք 6 տոկոս։
Անվավեր – 3 տոկոս։
Գավառում ընտրապայքարին մասնակցում են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Գուրգեն Մարտիրոսյանը անկուսակցական է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում և որպես համայնքապետի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը: Նարեկ Գրիգորյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: 2018-2020թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղակալը:
«Մեր համայնքը» դաշինքը բաղկացած է «Համերաշխություն» և «ՀՅԴ» կուսակցություններից։