Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին
«Սիրելի՛ ժողովուրդ,
Մենք ապրում ենք ողբերգականժամանակներում, երբ պատերազմը կոչվում է խաղաղություն, երբ ազգային արժեքների փլուզումը կոչում են նոր Հայաստանի ստեղծում, երբ մարդկանց կենսամակարդակի կտրուկ անկումը կոչում են տնտեսական վերելք: Մարդկանց դաժանորեն խաբում են:
«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում կալանավորումը որպես վրեժխնդրության միջոց են կիրառում և արդարադատություն խաղում՝ անգամ իրենց յուրայինների դեպքում։
Առանց ամաչելու նշում են,թե ընտրություններ չեն կեղծում: Մինչդեռ այսօրվա Հայաստանում ոչնչացվում է տեղական ինքնակառավարման համակարգը, քաղաքացու քվեն դառնում է զրո, որովհետև կեղծում են մարդկանց քվեն արդեն հետընտրական գործընթացի ժամանակ:
Բերեմ օրինակներ՝ Մամիկոն Ասլանյանը բանտում է հայտնվել՝ Վանաձորի ընտրություններում հաղթելու պատճառով, Ալավերդիում,այսպես ասած, «մարդաորսություն» իրականացրեցին ու քաղաքապետ փոխեցին։ Գյումրիում 2021-ի ընտրություններից հետոստվերային գործարքի գնացին ուստիպեցին ժողովրդի քվեն աճուրդի հանել։ «Բալասանյան» դաշինքն ընդդիմադիր բառապաշարովընտրություններին մասնակցեց, բայց հետո գործարքի գնաց Փաշինյանի թիմի հետ՝ փաստացի գողանալով գյումրեցիների ընդդիմադիր քվեն։
Երբ համայնքներում պարտվել է ՔՊԿ–ն, հաղթողին կա՛մ կալանավորել են, կա՛մ սկսել են ավագանիներին տեռորի ենթարկել, կաշառել նրանց,ու ընտրության արդյունքները վերանայել։
Հիմա հերթը հասել է Երևանին։
Ստվերային գործարքի արդյունքում քաղաքապետի պաշտոնը զավթելուց հետո ՔՊԿ-ն անցել է ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու օպերացիային։
ՔՊԿ-ն խաբեց, թե, իբր, անելու է այն, ինչ կասի երևանցին, սակայն իշխանությունը զավթելուց հետո քաղաքացիների գլխին թանկացումներ բերեցին։Հիմա էլ պատրաստվում են քաղաքային տրանսպորտը թանկացնել։ Դրա համար էլ հարձակվել են Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների վրա, որպեսզի քաղաքացուն թալանի մատերիալ սարքելը համեմատաբար հեշտ լինի։
Հակառակորդ և յուրային ճամբարների վրա հարձակումները Նիկոլ Փաշինյանին, բացի թանկացումները մարսելու նպատակից, պետք են նաև Ալիևի օրակարգը սպասարկելու համար։
Փաշինյանը հիմա դարձել է նյարդային ու կասկածամիտ։ Վախենում է բոլորից: Վախից էլ հարձակման է անցել բոլորի վրա։ Պարզ է, որ նա չի կարողանալու հաղթել բոլորին, բայց որպեսզի խուսափենք մեծ ու անիմաստ կորուստներից, մեզ անհրաժեշտ է միասնական ջանքերով ազատվել այս չարիքից»: