Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս ընտրությունները տարբերվում են նախորդ ՏԻՄ ընտրություններից, քանի որ ընթանում են համամասնական ցուցակներով․ ես չգիտեմ՝ մեր պետությունը և հասարակությունն ինչքանով էին պատրաստ համայնքների այսպես հապճեպ խոշորացմանը, բայց սա արդեն իրողություն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հետո։
Նա հաստատեց, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 37 համայնքից 19-ում մասնակցում է ընտրություններին, և ընդդիմադիր դաշտից ամենամեծ հայտ ներկայացրած քաղաքական ուժն է։
«Ես, բնականաբար, քվեարկում եմ իմ հայրենի գյուղում․ ես 27 տարի է՝ գյուղում չեմ ապրում, բայց իմ ընտանիքը, հարազատները, ամեն ինչ կապված է գյուղի հետ, և այսօր կատարեցի իմ ընտրությունը»,-ասաց նա։
ՏԻՄ ընտրությունները վերահսկողության տակ պահելու՝ իշխանության գործողությունների մասին խոսելով՝ նա ասաց, որ դա ակնհայտ է և այս իշխանություններն այդ նպատակին հասնելու համար որևէ ապօրինությունից զերծ չեն մնում։
«Այս ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը նույնպես փորձ էր ընտրությունների ելքի վրա ազդեցություն ունենալու։ Ակնհայտ է, որ իշխանությունը իր ողջ պետական ռեսուրսներով, վարչական լծակներով փորձում է ամեն քայլի դիմել, որ ՏԻՄ-երը նույնպես նվաճի, բայց պարտության և պատերազմի կուսակցությունը, այն քաղաքական ուժը, որը մեր երկրին բերել է միայն չարիք և աղետ՝ չի կարող աջակցություն ունենալ մեր ժողովրդի կողմից, և ես վստահ եմ, որ տարբեր ընտրատեղամասերում դա կդրսևորվի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․