Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քամելեոնի նման գունափոխվող անձանց բոլորի՞ մոտ է արձանագրվում հիշողության կորուստ կամ սեփական անցյալն անխնա կերպով մոռացության տալու մոլուցք, թե՞ միայն որոշ հատվածն է տառապում այդ ախտանիշով, դժվար է ասելը: Բայց որ Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ, Մոսկվայում և Մոսկվայի մարզում ՌՀՄ նախագահի լիազոր ներակայացուցիչ ներկայացող ոմն Արտյոմ Վարդանյանի մոտ առկա է և՛ մառազմ, և՛ զառամախտ, և՛ հիշողության կորուստ, և՛ սեփական անցյալը ջնջելու մոլեգին փորձեր, դա փաստ է:
Նշված անձն այս օրերին բոցաշունչ-հայրենաշունչ ճառեր է գրում՝ հընթացս քննադատելով «Դիմադրություն» շարժմանը՝ հայտարարելով, որ, «…որքան էլ դուք՝ բոլորդ, տարիներ շարունակ աշխատել եք ոչնչացնել հայի ազնվագույն տեսակը, դա ձեզ չի հաջողվել ու չի հաջողվի ոչ ոքի: Դուք՝ երեսուն տարիներին հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած իշխանություններդ, բոլորդ սև եք, բոլորդ: Դուք հային դարձրեցիք 5000 դրամով իր և իր զավակների ապագան ընտրող քաղաքացի…»
Իհարկե, սույն անձնավորությանը չճանաչող մարդիկ կարող են կարծել, որ գործ ունեն մի ազնվասիրտ, ազնվացեղ տեսակի հետ, ով ողջ կյանքը պայքարել է նման վեհ սկզբունքների ու գաղափարների համար:
Իրականում ո՞վ է Մոսկվայում տվայտվող սույն նորահայտ «սուրբը»: Բավական է մտնել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղ և մի փոքր հարցուփորձ անել սույն անձի, վերջինիս հոր, եղբոր և, ընդհանրապես, ընտանիքի մասին, և պարզ կդառնա այն ողջ կրկեսը, որի բեմահարթակին իր գրառումներով ու գործունեությամբ կապկում է Արտյոմ Վարդանյանը:
Եվ այսպես՝ 30 տարիների թալանից, կեղեքումներից, վատ կրթական համակարգից և այլնից է բողոքում մի անձ, ում ընտանիքը, ուշադրություն, բոլոր ժամանակներում համարվել է գյուղի ու Սևանի շրջանի ամենակոռումպացվածներից մեկը: Ո՞վ չի ճանաչում շուրջ 30 տարի Գեղամավանի գյուղապետ հանդիսացած, ՀՀԿ անդամ ու ՀՀԿ-ի համար բոլոր զզվելի մեթոդներով ձայներ հավաքած, համագյուղացիների վկայությամբ՝ Գեղամավանի համայնքային բյուջեն 30 տարի թալանած Մնացական Վարդանյանին, ով հենց Արտյոմ Վարդանյանի հայրն է: Ո՞վ չգիտի, թե Մնացական Վարդանյանը Գեղամավանին հատկացվող բյուջեն տասնամյակներով ինչի կամ ում վրա է ծախսել: Այո՛, հենց Արտյոմ Վարդանյանի բարեկեցության ու սեփական ընտանեկան բիզնեսների վրա: Անգամ Գեղամավանում տարածված հումոր կա, ըստ որի՝ գյուղապետ Մնացի օրոք գյուղի աղբյուրի ծորակը հենց բացում էիր՝ ջրի փոխարեն 4X4 «Նիվա»-ներ էին թափվում:
Կամ, ո՞վ չի ճանաչում նույն իրեն, ՀՀԿ անդամ ու ՀՀԿ-ի համար բոլոր ընտրություններին համագյուղացիներից նույն արգահատելի մեթոդներով ձայներ կորզած Արտյոմ Վարդանյանին: Ո՞վ չգիտի, որ ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանի ընկերն ու ՀՀԿ-ի «տասովշիկը»՝ Արտյոմ Վարդանյանը, հենց նույն, իր կողմից այսօր «թալանչի» կամ «սև» որակված իշխանության ներկայացուցիչ, ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանի միջոցով աշխատանքից ազատել է հարազատ քեռակնոջը, ինչից հետո Գեղամավանի դպրոցի տնօրեն է նշանակվել Արգիշտի Վարդանյանը՝ Արտյոմի հարազատ եղբայրը:
Հիշենք նաև, որ Արտյոմ Վարդանյանի հորը՝ Մնացական Վարդանյանին, ով արդեն գունափոխ էր եղել ու պատրաստ էր նույն ոգով ծառայելու Փաշինյանի խունտային, վերջերս վերստին Գեղամավանի վարչական ղեկավար նշանակելու փորձը հանդիպեց գեղամավանցիների բուռն դիմադրությանը, ինչի արդյունքում՝ գյուղի բյուջեն 30 տարի գռփած Մնացական Վարդանյանին ուղղակի վռնդեցին գյուղապետարանից:
Մնացականյանների ընտանիքի՝ գյուղին ու հասարակությանը տված անդառնալի վնասների մասին կարելի է երկար խոսել. փաստերն անթիվ են: Բավական է գյուղում հարցնել, թե ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին ո՞վ և ինչպե՞ս է ձայն հավաքել, ո՞վ է ՀՀԿ-ի համար 5000-անոցներ բաժանել, բոլորը մատով ցույց կտան Մնացականյանների տան կողմը:
Այդպիսով՝ ազնվությունից ու ազգային-բարոյական արժեքներից է կապկում մի շարքային «սուրբ», ում ընտանիքը բառի բուն իմաստով պետության համար այս պահին ևս հանդիսանում է վնասատու մակաբույծ: Բերենք ընդամենը այս փուլում արձանագրված մի քանի փաստ. Արտյոմ Վարդանյանի հայրը պետությանը պատճառել է 8 մլն դրամի վնաս, որից 4 մլն-ը վերականգնվել է, իսկ 4-ի մասով դեռ ընթանում է դատական վարույթ: Ինքը՝ Արտյոմ Վարդանյանը, այս պահին 1 մլն 500 հազար դրամի պարտք ունի պետությանը, որը արտացոլված է ԴԱՀԿ-ի ակտերում: Արտյոմ Վարդանյանի կինը ևս հետ չի մնացել ամուսնուց և սկեսրարյից. Արդշինբանկում նա ունի պարտքեր, և ԴԱՀԿ-ի կողմից նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Ահա թե ով է նորօրյա «սրբակենցաղը»՝ Արտյոմ Վարդանյանը:
Հիշեցնենք նաև, որ Արտյոմ Վարդանյան կոչված նախկին ՀՀԿ-ականը, իրեն ամբողջովին նվիրելով Փաշինյանի խունտային ծառայելու դավաճանական գործին, ջերմ հարաբերություններ է ստեղծել Աննա Հակոբյանի հետ, ում համար ջերմ ընդունելություններ է կազմակերպում Մոսկվայում: Անգամ լուրեր տարածվեցին, որ ՀՀԿ-ի երբեմնի գավառական «տասովշիկն» Աննա Հակոբյանի միջնորդությամբ նշանակվելու էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Դե, Նիկոլի կողմից գոմի վերածված երկրում այլևս ամեն ինչ օրինաչափ է:
Եվ վերջում՝ Արտյո՛մ Վարդանյան, եթե նախորդ իշխանությունները «…երեսուն տարի զրկանքների են մատնել ու կեղեքել հայ մարդուն», ապա այդ կեղեքողներից մեկը հենց դու՛ ես եղել և քո հայրը: Եթե նախորդ իշխանությունները «…հային պարգևել են չարքաշ կյանք», ապա կոնկրետ Գեղամավանում այդ ստոր գործի գլուխ դու՛ ես եղել, քո հայրն ու ընտանիքի այլ անդամներ: Եթե հայի ազնվագույն տեսակն ինչ-որ մեկն աշխատել է ոչնչացնել, ապա այդ մեկը դարձյալ դու՛ ես եղել, քո հայրն ու ՀՀԿ-ի համար տասնամյակներով ձայն կորզող մյուս «տասովշիկները»: Հետևաբար՝ կա՛մ խոստովանում ես քո հայրենակիցների հանդեպ կատարած հանցանքներդ ու ներողություն խնդրում, իսկ այնուհետև գործուն քայլեր ձեռնարկում՝ դրանք շտկելու համար, կա՛մ շարունակում ես ներկայիս կրկեսային վարքագիծդ, որը համագյուղացիներիդ ու քեզ ճանաչողների մոտ ընկալվում է որպես պարզ անբարոյականություն: