Շատ տհաճ է գիտակցել, որ Հայաստանը վերածվել է նույն «Error 404» երկրի, ինչպես Ուկրաինան։ Այս մասին գրել է Արմեն Միքայելյանը:
«Ընդամենը մի քանի օր առաջ խուզարկություն է կատարվել էնտեղի ընդդիմադիր պատգամավորից մեկի տանը, այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նախագահի կողմից վերահսկվող լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ընդդիմադիր պատգամավոր Կիվայի տանը հայտնաբերել են «ոսկի, դոլարներ, եվրոներ, ինչպես նաև «պատգամավորի դիմանկար՝ Մուսոլինիի ոճով»»։
Բայց ամբողջ զավեշտն այն է, որ ենթադրյալ խուզարկությունից» կադրերը նախկինում հրապարակվել են որպես «Պոլտավայի փոխանակման կենտրոնում խուզարկության ժամանակ հայտնաբերված իրեր»։ Այս ապուշները, մերոնց նման, նույնիսկ փաստեր կեղծել չգիտեն...
Նույն կրկեսը գործում է Հայաստանում, և հենց այս կրկեսի շրջանակներում են իշխանությունները ազատազրկել Աշոտ Մինասյանին, թեև առաջին կուրսեցին էլ է հասկանում, որ այս անձին ձերբակալելու հիմքեր չկան։
Բայց տրամաբանությունն այն է, որ երբ երկիրը ղեկավարում է ծաղրածու, նշանակություն չունի՝ Ուկրաինան է, թե Հայաստանը, միեւնույն է, այնտեղ ի վերջո բանտարկում են այս ծաղրածուների համար վտանգ ներկայացնողներին։ Ուկրաինայում դա Կիվան է, Հայաստանում տարբեր մարդիկ են, այդ թվում՝ Աշոտ Մինասյանը։
Ծաղրածուներն ամենուր նույնն են, բայց ծաղրածուի ներկայացումը միշտ ավարտվում է, և գալիս է «քարեր հավաքելու» ժամանակը»,- գրել է նա։