Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 13:14
Հասարակություն

Հայ-ուկրաինական հարաբերությունները վեր են քաղաքական գնահատականներից

Հայ-ուկրաինական հարաբերությունները վեր են քաղաքական գնահատականներից

Այսօր Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում բացվեց նրա 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարան:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուրախ է, որ Հայաստանում մենք ունենք մեծ ուկրաինացի գրող, հրապարակախոս Շևչենկոյի անվամբ դպրոց, և ուրախ է, որ դա ավագ դպրոց է:

 

«Կարծում եմ` այս դպրոցի առկայությունը և մեր այսօրվա միջոցառումը վկայում են այն մասին, որ հայ-ուկրաինական հարաբերություններին իրականում ոչինչ չի սպառնում, քանի որ այդ հարաբերությունները վեր են քաղաքական տարաբնույթ գնահատականներից, ունեն երկարամյա և հարյուրավոր տարիների պատմություն և լոկ անցյալ չեն, ոչ էլ այսօրվա մի քիչ մառախլապատ ներկան, այլ ապագա են: Որքան էլ քաղաքական տարաբնույթ գնահատականներ և խնդիրներ առաջանան, երկու ժողովուրդների միջև երբեք չի եղել, չկա և չի լինելու որևէ խոչընդոտ, որը ստվեր կնետի հայ-ուկրաինական բարեկամության վրա»,- ասաց նախարարը` հավելելով, որ Ուկրաինայի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարեկեցության, և նրանց մաղթում է, որ նրանք դրան հասնեն օր առաջ: