Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մենք կոտորվել ենք, որովհետև միասնական չենք, որ գաղտնիության ռեժիմը չենք պահպանում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
«Գաղտնիության ռեժիմը պետք է պահպանենք, որ մեր առաջնագծի զինվորը, սպան լավ բան լսի, լավ բան կատարի։ Եթե մենք էստեղից ասում ենք այս հողը տալիս ենք, ուրիշ բան ենք մեկնաբանում, զինվորը կոտրվում է»,-ասում է Պողոսյանը։
Դիտարկմանը, որ Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանը հայտարարել է, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իր մտահոգություններն ավելի են մեծացել, մարզպետն արձագանքեց. «Կարոյին էնքան զենք-զինամթերք ունի, որ եթե իր պարտականությունը կատարի, մենք ամեն ինչով պատրաստ կլինենք: Այս պահին ես կարող են գնահատել իրենք պատրա՞ստ են, թե ոչ, իրենց պատրաստականությունը որպես Սյունիքի «Երկրապահի» նախագահ և որպես Սյունիքի մարզպետ: Խոսքը մի բան է, իրական պատրաստ լինելն ուրիշ բան: Էնքան խոսել են սուտ-մուտ, եկեք մեր աչքով տեսնենք՝ ինչի՞ են պատրաստ, ո՞ւմ հետ են համագործակցում: Դա ամենօրյա աշխատանք է, գործով պետք է պատրաստ լինեն»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից զորքերը հետ քաշելու հրամանի շուրջ քննարկումներին․ «Ոչ մեկն էլ չի ուզեցել հետ քաշվի։ Երբ պարոն վարչապետը եկել է Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը։ Հետո մեկ-մեկ անցել ենք նպաստավոր բարձունքների վրա Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար», - ասաց Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։