|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լեֆկոշայում Թուրքիայի դեսպան Ալի Մուրաթ Բաշչերին հերքել է Կիպրոսում միասնական դաշնային պետության ստեղծման հարցը վերանայելու հավանականությունը։
Դիվանագետի խոսքով՝ Կիպրոսի դաշնային կառույցի մոդելը՝ որպես երկարաժամկետ հակամարտությունը լուծելու միջոց, մեկընդմիշտ փակվել է 2017 թվականին Շվեյցարիայի Կրան-Մոնտանայում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցություններում։
«Հունական լրատվամիջոցները փորձում են խեղաթյուրված պատկերացում ստեղծել, թե Կրան Մոնտանայում թուրքական պատվիրակությունը զիջումների է գնացել Կիպրոսի հարցում։ Այնուամենայնիվ, որպես դիվանագետ, որն անձամբ մասնակցել է 2017 թվականին Շվեյցարիայի բանակցություններին, կարող եմ վստահորեն ասել, որ Անկարայի դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ։ Կիպրոսի թուրքերի անվտանգության և բարեկեցության խնդիրն այն կարմիր գիծն է, որը Թուրքիան թույլ չի տա անցնել»,- ասել է Բաշչերին։
Դեսպանն ընդգծել է, որ Կիպրոսի շուրջ բանակցությունների օրակարգում կարող է ներառվել միայն կղզում երկու պետությունների համատեղ գոյակցության հարցը։