|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ղրմի թեման մեկընդմիշտ փակված է, և «օկուպացիա» ու «անեքսիա» տերմինները ո’չ դե ֆակտո, ո’չ դե յուրե կիրառելի չեն. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի խոսքերն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պետք է վերադարձնի օկուպացված տարածքները և փոխհատուցում վճարի. հայտնում է РИА Новости-ն:
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, արվել է, ի դեպ, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի հիման վրա»,-ասել է նա:
Նշենք, որ Զելենսկին առաջատարն է Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում: