Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը՝ հավելելով, որ Ադրբեջանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները օկուպացրած հայկական Շուշի քաղաքն իրենը ներկայացնելու համար:
Նշվում է, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից: Հայ համայնքը դիմել է տեղական իշխանություններին, որպեսզի հեռացվի գովազդը, որն արվել է առանց երկմտանքի:
Greek City Times-ը գրում է, որ թեև գովազդը հանվել է, սակայն հարց է առաջացնում, թե ինչու է երբևէ թույլատրվել այն ցուցադրել: «Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշի քաղաքը»,- գրում է կայքը:
Հունաստանում ՀՀ դեսպանությունը ավելի վաղ հայտնել էր, որ տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին եւ իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի։