|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ ցեմենտի մեկ տոննան թանկացել է 2000 դրամով: Շինարարները փոխանցում են, որ 50 կգ ցեմենտի պարկի գինը 2500 դրամից դարձել է 2650 դրամ: Շինանյութի որոշ կետեր կան, որտեղ հայկական արտադրության 50 կգ-անոց ցեմենտը վաճառվում է 2800-3000 դրամով:
Բացի այս, բարձրացել է նաեւ իրանական արտադրության ցեմենտի գինը՝ 2900 դրամից դառնալով 3000, 3200 դրամ: Մասնագետները ցեմենտի թանկացումը կապում են ոչ միայն բեռնափոխադրումների գների բարձրացման, այլեւ պահանջարկի ավելացման հետ:
Սրան նպաստել է կառավարության որոշումը, ըստ որի՝ Երեւանում եկամտահարկի հետ վերադարձի ծրագիրը դադարեցվելու է: Այս որոշումից հետո Երեւանում շինարարությունը բավականին ակտիվացել է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում