Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 6-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.2 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4580 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4600 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.5 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից 4.3 դոլարով ավելի: Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան և էլ ավելի չի թանկացնի այն: Առավել ևս, երբ ներքին շուկան չարձագանքեց մոտ երկու շաբաթ առաջ կարագի շուկայում գնանկմանը և չնվազեցրեց գները: Իսկ բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: