|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կարծես փորձում էին հպարտանալ, որ առայժմ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հստակ փաստում է, որ իշխանությունը ոչ թե որևէ փաստաթուղթ չի ստորագրում, այլ ժողովրդի թիկունքում, ԱԺ-ի թիկունքում բանավոր կարգով գործարքների է գնում թշնամի երկրի հետ։ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Բոլոր փաստերը վկայում են, որ առանց պաշտոնական հայտարարության, առանց պաշտոնական փաստաթղթերի, բանավոր կարգով, հանրությունից գաղտնի Ադրբեջանի հետ գնացել են գործարքի, պարտադրված են եղել կամ ցանկացած ձևաչափով․․․ ՀՀ իշխանությունները հերթական գործարքն են իրականացրել ընդդեմ ՀՀ անվտանգության տարածքային ամբողջականության, և սրանով պետք է արձանագրել, որ խիստ վտանգել են Սյունիքի անվտանգությունը»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։