կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 13:30
Տնտեսական

Հակառեկորդները շարունակվում են․ -103․571

Հակառեկորդները շարունակվում են․ -103․571
Նոյեմբերի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները 2021 թ. հունվար-սեպտեմբերին։

Ըստ այդմ՝ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի գրանցումների հաշվեկշիռը կազմել է -67․504, ընդ որում՝ ՀՀ փաստաթղթերով (ՀՀ քաղաքացիներ կամ կացության փաստաթղթերով)՝ -103․571։

Միայն Զվարթնոց օդանավակայանի գրանցումների հաշվեկշիռը կազմել է -48․812, բայց ՀՀ փաստաթղթերով՝ -88․248, իսկ Գյումրիից՝ համապատասխանաբար -16․244 և -18․267։ Այսպիսով՝ հակառեկորդների միտումը պահպանվում է։

Բացի այդ՝ Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայությունը դեռևս հոկտեմբերի 29-ին հրապարակել էր ՌԴ սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ ընթացիկ վիճակագրությունը, որի համաձայն՝ 2021 թ․ հունվար-օգոստոսին ՀՀ-ից ՌԴ մեկնումների հաշվեկշիռը Հայաստանի համար կազմել է -25․470։ Եթե համեմատում ենք մյուս երկրների հետ, ապա այդ ցուցանիշով ՌԴ-ում գրավում ենք երրորդ տեղը՝ Տաջիկստանից և Ուկրաինայից հետո, իսկ բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ՝ առաջին տեղը։ Մինչև օգոստոս ՌԴ հետ հաշվեկշիռը կազմել է -20․300, հետևաբար միայն օգոստոսին հաշվեկշիռը ՌԴ հետ կազմել է -5․170 մարդ։

Միքայել Մալխասյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ,

պ.գ.թ., ժողովրդագրագետ