կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 08:25
Առանց Կատեգորիա

Իշխանությունը Զանգեզուրի կոմբինատում կադրերի ու նշանակումների հարցը վստահել է ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին․ «Ժողովուրդ»

 Իշխանությունը Զանգեզուրի կոմբինատում կադրերի ու նշանակումների հարցը վստահել է ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Դեռեւս օրեր առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի դեկավար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Սյունքում էին, այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նույն օրը իշխանության կողմից որոշում է կայացվել, որ անկախ նրանից, թե իշխանության կողմից ով կնշանակվի ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, պղնձամոլիբդենայինում կադրերի ու նշանակումների հարցով զբաղվելու է Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը։

Ստացվում է, որ Կապանում ընտրություններից առաջ իշխանությունը լծակներ է տալիս իր թեկնածուին, որպեսզի վերջինս կարողանա ձայն հավաքել ու հասնել իշխանության համար բաղձալի հաղթանակին։

Հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում այսօր աշխատում են հարյուրավոր կապանցիներ, որոնք այդ աշխատանքով իրենց ընտանիքի ապրուստի միջոցներն են հոգում, եւ, փաստորեն, Կապանի ՏԻՄ ընտրություններում նրանց կատարած ընտրությունից է կախված լինելու՝ կշարունակեն արդյոք աշխատել պղնձամոլիբդենային կոմբինատում, թե ոչ։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Դանիելյանն այս օրերին անգամ կապանցիներին աշխատանքի խոստումներ է տալիս, ասում է, որ նոր աշխատատեղեր կբացի, ու վերջիններս աշխատելու հնարավորություն կստանան։ Սակայն բացառված չէ նաեւ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Դավիթ Դանիելյանը փորձի վրեժխնդիր լինել կապանցիներից՝ նրանցից շատերին ազատելով պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում