Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը այսօր, պատասխանելով լրագրողների հարցին` զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինատեսակների թվում կայի՞ն այնպիսինները, որոնք ձեռք էին բերվել 200 մլն դոլար վարկի շրջանակներում, ասաց. «Այնտեղ նաեւ զինտեխնիկա կար, որ այդ վարկի շրջանակներում է ձեռք բերվել, եւ զենք կար, որ մեր միջոցներով է ձեռք բերվել»:
Իսկ արդյոք այս զինատեսակները կզսպե՞ն հակառակորդին. լրագրողների հարցին Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ցանկացած զինատեսակ, որ ձեռք է բերվում երկրի անվտանգության ապահովման համար»:
Հակոբյանն անդրադարձավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի նշանակմանը` կառավարության վերջնական ձեւավորումից հետո: «Նախարարը քաղաքական պաշտոն է, ով կլինի պաշտպանության նախարարը, պարզ կլինի»: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է նա վերաբերվում Վիտալի Բալասանյանի հնարավոր նշանակմանը այդ պաշտոնում, Մովսես Հակոբյանը նշեց, որ ինքը գուշակություներով չի զբաղվում, դիտարկմանը, թե Ձեր թեկնածությունը նույնպես բարձրաձայնվում է` պատասխանեց` նաեւ ինձ է վերաբերվում:
Իսկ եթե ձեզ առաջարկվի, հարցրեցին լրագրողները. «Եթե առաջարկվի, ես իմ պատասխանը կտամ այն մարդուն, ով կառաջարկի»,- պատասխանեց Գլխավոր շտաբի պետի տեղեկալը: