Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել փոփոխություն՝ ուժը կորցրած ճանաչելով ընդամենը 3 ամիս առաջ ընդունված 137.1-ին հոդվածը։
Քննարկվող հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը՝
«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը
1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանա-պատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով.
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեք հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտա-կանությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:
Կառավարության եզրակացության մեջ ասվում է. «Արդարացված չի կարող համարվել վերը նշված հիմնավորումների հաշվառմամբ իրավաչափ և համաչափ սահմանափակում նախատեսող հանցակազմի ապաքրեականացումն՝ ընդամենը երեք ամիս առաջ քրեականացնելու պայմաններում: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերով քննարկվող գործող օրենսգրքերի հոդվածները թողնել անփոփոխ»: