Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:
Հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց օրենքում նախատեսված փոփոխությունները: Նա նշեց, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը:
Ըստ Զեյնալյանի` Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների: Նա հայտարարեց, որ տարածքային ցուցակները վերանալու են, և ընդունվում է պարզ համամասնական ընտրակարգը:
Հաջորդ փոփոխությունը կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացումն է և ժամկետների ընդլայնումը` 6 օրից փոխելով 10 օրի:
«Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում. կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4%` նախկին 5-ի փոխարեն, իսկ դաշինքների դեպքում` նախկին 7-ի փոխարեն 6%»,- ասաց նախարարը:
Ըստ նախագծի` իջեցվում է նաև ընտրագրավի գումարը, և խորհրդարան պարտադիր պետք է անցնի 4 կուսակցություն (կուսակցությունների դաշինքներ): Բարելավվում է կանանց քվոտան, և վերանում է բոնուսային համակարգը: