|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ հրաժարվում է մինչեւ 2011-ի ավարտը նոր ծրագրեր իրականացնել` ֆինանսավորման պակասի պատճառով, որը պայմանավորված է ԱՄՆ-ի` կազմակերպության հաշվին գումարներ այլեւս չփոխանցելու որոշմամբ. տեղեկացնում է Associated Press-ը:
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների` նման միջոցառումները հնարավորութուն կտան տնտեսելու մոտ 35 մլն դոլար` բյուջետային դեֆիցիտի մոտ կեսը: Նշվել է նաեւ, որ այս տարի սկսված բոլոր նախագծերը, այնուամենայնիվ, ավարտին կհասցվեն:
Ավելի վաղ հայտարարվել էր նաեւ, որ նոր հատուկ հիմնադրամ է ստեղծվում, որն ընդունել է նվիրատվություններ կազմակերպություններից եւ մասնավոր անձանցից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դադարեցրել է ՅՈՒՆԵՍՕ-ի ֆինանսավորումը այն բանից հետո, երբ Պաղեստինյան ինքնավարությանը այս տարվա հոկտեմբերի 31-ին կազմակերպության անդամություն շնորհվեց: Նույնը արեցին նաեւ Կանադան եւ Իսրայելը: