կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-20 12:04
Աշխարհ

Իրանի ԱԱՆ հակահետախուզության վարչության պետն արձագանքել է Նեթանյահուի մտացածին հայտարարությանը

Իրանի ԱԱՆ հակահետախուզության վարչության պետն արձագանքել է Նեթանյահուի մտացածին հայտարարությանը

Իրանի Ազգային անվտանգության նախարարության հակահետախուզության վարչության պետն ԻՌՆԱ-ի հետ զրույցում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մտացածին այն հայտարարությանը, թե այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներն իբր պարբերաբար Իրան են ներթափանցում եւ ինֆորմացիա հավաքագրում Իրանի միջուկային ծրագրի ու գործունեության մասին:

«Նման հեքիաթներ հյուսելու համար հասկանալ կարելի է Նեթանյահուին: Քանի որ Իրանի հատուկ ծառայությունների կողմից իսրայելցի նախարարի հավաքագրման փաստի եւ այդ երկրի անվտանգության համակարգում Իրանի ներթափանցման մասին բացահայտումներից հետո նա հայտնվել է ներքին եւ արտաքին աննախադեպ ճնշման ներքո»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետը ՇԱԲԱԿ-ին (Իսրայելի ներքին անվտանգության ծառայություն-խմբ.) հանձնարարել է 6 ամսվա ընթացքում պարզել, թե Իրանի հատուկ ծառայություններին ինչքանով է հաջողվել ներթափանցել երկրի քաղաքական, ռազմական եւ անվտանգության համակարգում: «Կարծում եմ, որ այս փաստը խոսում է ողջ իրականության մասին եւ հավելյալ մեկնաբանության կարիք չունի»,- եզրակացրել է հակահետախուզության վարչության պետը: