|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանն ու Արցախն այսօր զոհ են դառնում հարուստների կոնֆորմիստական անտարբերությանը, աղքատների ստամոքսային տգիտությանը, բյուջեից աշխատավարձ ստացողների ծպտյալ հնազանդությանն ու սրտացավների տոտալ անկազմակերպվածությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին։
Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ։ Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը»։