|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ս.թ. հուլիսի 3-ին և 4-ին, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև, որպես միջնորդ հանդես եկած, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Մատինյանը:
Օրենքով սահմանված կարգը խախտելու, քննություններին ձևական մասնակցությամբ վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու դիմաց` միջնորդ Արթուր Մատինյանը քաղաքացի Ա-ից պահանջել և ստացել է 120 000 ՀՀ դրամ կաշառք, որից 90 000 ՀՀ դրամը փոխանցել է Ս.Հարությունյանին: Վերջինս նշված գործընթացն իրականացրել է քննություններն ընդունող Ա.Հարությունյանի և Հ.Գալոյանի անմիջական մասնակցությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն