|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ. տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: Պարգևատրվել է ՀՀ կառավարական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով: Ամուսնացած է, ունի 2 դուստր: