|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
««Ժողովուրդ» օրաթերթին վրացի պատգամավորներից հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի հնարավոր վաճառքի մտադրությանը: «Նման մտադրության մասին նախկինում ևս հայտարարություններ եղել են: Բայց Վրաստանը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, որ նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը հանվել են վաճառքի»: Հայկ Հարությունյանը նշեց, թե գազատարի անխափան շահագործումը բխում է նաև Վրաստանի շահերից: «Գազի տեղափոխման դիմաց Վրաստանը ստանում է տարանցման վճար»,- հավելեց փոխնախարարը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։