|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լիբանանյան բանակը թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացման փորձեր. հայտարարել է Լիբանանի պաշտպանության նախարար Մուրիս Սլիմը՝ մեկնաբանելով Բեյրութում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, երբ գնդակոծության են ենթարկվել խաղաղ ցույցի մասնակիցները:
Պաշտպանության նախարարին ուրբաթ ընդունել էր Լիբանանի նախագահ Միշել Աունը: Բաաբդա պալատում կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է երկրի յոթ խաղաղ բնակիչների մահվան մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը:
Շիա «Ամալ» և «Հըզբոլլահ» շարժումների կողմնակիցների՝ նախօրեին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ դիպուկահարը կրակ էր բացել: 7 մարդ էր զոհվել է, 32-ը՝ վիրավորվել:
Արդարադատության պալատի մոտ հավաքված ցուցարարները պահանջում էին դատավոր Թարիկ ալ Բիթարին հեռացնել Բեյրութի նավահանգստում պայթյունների գործի քննությունից: