|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից գյուղի դիրքերը , չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Արցախի Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել:
«Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի ուղղությամբ»,- նշել է Ստեփանյանը: