կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 18:01
Արցախ

Տեղաշարժի սահմանափակումները Արցախում՝ պայմանավորված արտակարգ իրավիճակով

Տեղաշարժի սահմանափակումները Արցախում՝ պայմանավորված արտակարգ իրավիճակով

Արցախում արտակարգ իրավիճակով պայմանավորված հանրապետությունում մտցվել են անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եվ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ (տեղաշարժման հատուկ ռեժիմ), որոնք ներկայացնում ենք ստորեւ․

1. Արցախի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ` սույն հավելվածի համաձայն:

2. Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք, բացառությամբ`

1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի ան-դամների.

2) այն դեպքերի, երբ Պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է ան-ձանց մուտք գործելը.

3) Պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:

3. Պարետի որոշմամբ ցամաքային սահմանի անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը կարող է արգելվել, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և եթե սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել Արցախի Հանրապետությունից ելքի առանձնահատկություններ:

4. Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գոր-ծելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտա-լացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառում-

ներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց ազատ տեղա-շարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն կետից բացառություն-ները կարող են սահմանվել Պարետի որոշմամբ:

5. Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակա-բանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:

6. Պարետի ցուցումով Արցախի Հանրապետության համապատասխան հա-մայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`

1) համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանք-ների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպ-քերի, ինչպես նաև Պարետի ցուցումով` արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրա-ժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.

2) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կամ ինքնա-մեկուսացում իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախ-ընտրությամբ` մեկ այլ վայրում, նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրակա-նացում և ազատ տեղաշարժի նորմավորում՝ պահպանելով կայանալիք նախագա-հական ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրողների և այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.

3) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականա-ցում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.

4) անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.

5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

7. Սույն հրամանագրի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտա-վորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

8. Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարած-քից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանում-ները (այսուհետ` Ոստիկանություն), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, առողջապա-հության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչու-թյան, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, շրջանի վարչակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ Պարետի ցուցումով` նաև պետական կառավարման այլ մարմիններ:

9. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնողանձանց (բուժանձնակազմի), Արցախի Հանրապետու-թյան առողջապահության նախարարության, առողջապահության նախարարության

պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտան-գության պետական ծառայության և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը: