Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տխուր լուրեր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքների մասին. իր թելեգրամյան էջում գրում է ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը։
«Գլխավորը հարձակվող կողմի՝ ծայրաստիճան անզիջում լինելու ցուցադրությունն է: Բաքվի պատվիրակը վերահաստատել է Ալիևի մանտրան` «մինչև հաղթանակ պատերազմելու» վերաբերյալ, ինչը խաչ է քաշում Ալիևի՝ իր վիզավիի հետ հիպոթետիկ հանդիպման հնարավորությանը:
Բացի այդ՝ ադրբեջանական կողմն անուղղակիորեն (Արևելք է, հասկանում եք) ցույց տվեց, թե, ընդհանուր առմամբ, ինչպես է գնահատում մոսկովյան բանակցային պլատֆորմի կարևորությունը: Ոմանց համար դա դիմակի պատռում էր, բայց ոչ՝ ինձ համար:
Հաջորդ 1-2 օրվա ընթացքում Արցախում ռազմական գործողությունների ակտիվացումը հավանական սցենար է»,- գրել է Կոտենոկը։
Հիշեցնենք, որ ռուս լրագրողը վիրավորվել էր Շուշիի Սբ Ամենափրկիչ եղեկեցու վրա հրթիռային հարձակման դեպքում։