կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 15:42
Իրավական

Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ. խափանման միջոց կալանավորումը մեկ ամսով երկարացվել է

Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ. խափանման միջոց կալանավորումը մեկ ամսով երկարացվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանի հաղորդմամբ՝ քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվել է մասնակի. դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվել է մեկ ամիս ժամկետով:

 
 

«Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռևս որևէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որևէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ և անաչառ, զերծ ներքին և արտաքին ճնշումներից:

 
 

Այս գործը անօրինականությունների բնույթով և ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ», - հայտարարել է փաստաբանը։

 

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էրկայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

 

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

 

Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը: