կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-26 12:26
Քաղաքական

Զանգիր Բայդենին, շնորհավորիր, խնդրիր գոնե 10-15 գերիների վերադարձ կազմակերպել, չի մերժի․ Սուրեն Սարգսյանը՝ Փաշինյանին

Զանգիր Բայդենին, շնորհավորիր, խնդրիր գոնե 10-15 գերիների վերադարձ կազմակերպել, չի մերժի․ Սուրեն Սարգսյանը՝ Փաշինյանին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին և հուշել մի քանի քայլ, որ Փաշինյանը կարող է անել ԱՄՆ–ի հետ հարաբերություններում։ Գրառումը՝ ստորև․

 «Նորից եմ առաջարկում, զանգիր Բայդենին... 

1. Շնորհավորիր:

2. Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ: (1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի:

3. Առաջարկիր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են):

4. Հաստատիր, որ մինչ ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես սկսելու (դա իրեն խանգարելու է ճանաչման հարցում), (դա թուրքական ռազմավարությունն է հնարավոր ճանաչումը չեղարկելու համար՝ հղում անելով երկխոսությանը):

5. Խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո: Չի մերժի, նման հումանիտար ակցիան իրեն էլ է պետք: Ալիևն էլ իրեն չի մերժի, չի կարող:

6. Շնորհակալություն հայտնիր 907-րդ բանաձևի վերաբերյալ դիրքորոշման համար (մնացածը իրենք կհասկանան):

7. Բարձրացրու «Հազարամյակի մարտահրավերների» հարցը: Մենք արդեն համապատասպանում ենք բաղադրիչներին (վատ տնտեսական ցուցանիշների պատճառով):

8. Վերջապես բացատրիր, (մեզ չէ, գոնե իրեն) հասկանա Արցախի հարցում, թե ինչ ես ուզում և անում:

Նոյեմբերի 8-ից առաջարկում եմ...»։