Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-08-08 17:51
Հասարակություն

Երևան-Օրենբուրգ ավտոբուսը փչացել է Վոլգոգրադում

Երևան-Օրենբուրգ ավտոբուսը փչացել է Վոլգոգրադում

Վոլգոգրադում օգոստոսի 6-ին փչացել է Երևան-Օրենբուրգ երթուղին իրականացնող ավտոբուսը և չի կարողացել ուղևորներին հասցնել նշանակման վայրը. հայտնում է Русарминфо-ն:

Ի սկզբանե ավտոբուսը կանգնել է, որպեսզի վարորդը փոխի անիվները, բայց փոխելու ընթացքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցը շտապ վերանորոգման կարիք ունի, ինչի պատճառով ուղևորները ստիպված են եղել գիշերն անցկացնել «Բամբուկովայա» տրանսպորտային կանգառում:

Օգոստոսի 7-ի առավոտյան ավտոբուսի ուղևորներին և վարորդին օգնության են հասել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Ուղևորները ստիպված են եղել ինքնուրույն հասնել նշանակման վայրը: Նրանք չեն ստացել վճարված տոմսերի համար ծախսած գումարը, քանի որ տրանսպորտային ընկերությունները կապի դուրս չեն եկել: