|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մինչ Բաքուն հերքում է Իսրայելի հետախուզության ներկայությունը Ադրբեջանի տարածքում, Թեհրանը շարունակում է սենսացիոն հայտարարություններ անել, որոնց մասին նախկինում լռում էր (գուցե րբարկանալու հրահանգ կար). թելեգրամյան իր էջում գրել է ռուս-սիրիացի լրագրող Աբաս Ջուման:
«Օրինակ,՝ իրանցի նախկին դիվանագետ Ամիր Մուսավին «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ, իրենց տվյալներով,Ադրբեջանում կա իսրայելցի 1000 մասնագետ և 1800 ահաբեկիչ (ԻՊ):
Ըստ Մուսավիի՝ «սահմանին իրանական ռազմական հզորության կուտակումը կրակի հետ չխաղալու նախազգուշացում է Բաքվին»:
Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն ու սիոնիստները սպառնան կայունությանը տարածաշրջանում»,- գրել է Ջուման: