Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Անհողը Լիտվայի հայության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Ի գիտություն Նիկոլ Անհողի ասեմ, որ Թեհրանում ոչ թե հավատում են խոսքերին, այլ՝ գործերին...
Իսկ 3 տարի առաջ իշխանատեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկած Նիկոլն ու իր իշխանությունը բացահայտ հակաիրանական են... Նիկոլի իշխանության փայատերերից ովքե՞ր են Իրանը դիտում որպես բարեկան երկիր՝ սորոսականները՞, արևմտյան դեսպանատներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչները՞, բազմիցս իր թերթի էջերում Իրանն անվանարկած Նիկոլը՞, ենթադրյալ և բացահայտված օտարերկրյան գործակալները՞ և այլն...Սրանք բոլորը հակաիրանական տարրեր են և ժամանակին չեն էլ թաքցրել, որ չեն համարում Իրանը Հայաստանի դաշնակից...
ԱԺ ամբիոնից Իրանն "ավտորիտար բնույթի" երկիր անվանած քայլիստ Հայկը հիմա զբաղեցնում է քայլիստների ֆրակցիայի ղեկավարի պաշտոնն ԱԺ-ում... Բազմաթիվ քայլիստներ, ովքեր նախկինում արևմտյան ՀԿ-ների կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ ուսանողների առաջ հակաիրանական մաղձ էին թափում, հիմա բարձրապաշտոնյաներ են...
Հետաքրքիր է ստացվում, Նիկոլ Անհողը մտածում է, որ Թեհրանում դրանց մասին և դրանց հակաիրանական զառանացաքների մասին չգիտեն ու հիմա մանկամիտի պես իրանամետ մեսիջներ է հղում Իբրահիմ Ռաիսին...
Իրանում շատ լավ գիտեն, որ 1994 թ-ից հետո արցախյան հակամարտության գոտում հաստատված ստատուս քվոն, որը բացի մեզանից նաև ձեռնտու էր Իրանին, քանդվեց հենց Նիկոլի կողմից, ով դիտավորյալ սանձազերծեց վերջին արցախյան պատերազմը... Իրանում նաև շատ լավ գիտեն, ով Արցախի հարավային շրջաններն, այդ թվում նաև Հադրութի շրջանը Նիկոլ Անհողը դիտավորյալ է զիջել Ադրբեջանին, ով իր հակաիրանական դաշնակկիցների հետ այն դարձնելու է պլացդարմ հյուսիսից Իրան ներթափանցելու համար... Պատահական չէ, որ Վարանդայում (Ֆիզուլի) և Կովսականում (Զանգելան), որտեղ գրեթե ենթակառուցվածքներ չկան, ազերիները շատ արագ կառուցում են օդանավակայաններ, որոնք դառնալու են Թերհանի դեմ նախատեսվող և նախապատրաստվող պատերազմի հենակետեր... Իրանում նաև շատ լավ գիտեն, որ հայերի պարտության պատճառով Բաքուն և Անկարան կտրուկ կակտիվանան նաև Իրանի հյուսիս-արևմուտքում, որտեղ բնակվող մոտ 10-25 միլիոն ադրբեջանցիների (տարբեր տվյալների համաձայն) շրջանում կրկին կակտիվացնեն կենտրոնախույս և հակաիրանական ուժերին, որոնք գլխացավանք են իրանական իշխանությունների համար...
Դե էլ չասեմ, թե, այսպես կոչված, "Մեղրիի միջանցքի" գործարկումն ինչ մեծ հակաիրանական քայլ է Երևանի կողմից...
Հ.Գ. Կապիտուլյանտի թիմակցի կողմից "ավտորիտար" անվանված Իրանում շատ լավ գիտեն, թե Նիկոլ Անհողն ո՛վ է և նրա "իրանոֆիլիան" Թեհրանում չի գնահատվի...Ավելին, Իրանում շատ լավ գիտեն, թե Նիկոլ ի՛նչ հակաիրանական դավադրությունների մեջ է ներքաշված...»,- գրում է նա։