Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի թւիթերեան էջը այսօր գրել է. «Մեծ պատիւ է մի երկրի համար, որ կարողանայ անվտանգութիւն ապահովել իր ընդունակ եւ գերիշխող ուժերով, եւ նրանք, ովքեր, ուրիշների վրայ յոյս դնելու եւ ուրիշներին ապաւինելու պատրանքով, կարծում են, թէ կարող են ապահովել սեփական անվտանգութիւնը, թող իմանան, որ շուտով կը ստանսն դրա ապտակը»:
Նաեւ ամենաթարմ թւիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է. «Հիւսիսարեւմտեան սահմաններին վերաբերող հարցերում մեր երկիրը եւ մեր զինւած ուժերը ռացիոնալ են գործում: Բոլոր հարցերում հեղինակութիւնը ուղեկցւում է ռացիոնալութեամբ:
Եւ լաւ է, որ ուրիշները եւս գործեն ռացիոնալ եւ թոյլ չտան, որ այս տարածաշրջանը փորձանքիենթարկւի: Նրանք, ովքեր իրենց եղբայրների համար հոր են փորել, առաջինը կը յայտնւեն այդ հորի մէջ»:
Աղբյուրը՝ alikonline.ir