Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Абрикос NEWS տելեգրամյան ալիքը գրում է.
«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ից ադրբեջանցիներն անցակետ են բացել Սյունիքի մարզում` Որոտան գյուղի մոտ:
Դեռ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության ապագա նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հուշագիր է ստորագրել այս ճանապարհը 5 տարի ժամկետով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Հայ զինվորները պետք է լքեին այդ դիրքերը սահմանազատման ընթացքում: Բայց քանի որ Վաղարշակ Հարությունյանը հուշագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ` նույն տարածքները ճանաչելով ադրբեջանական, գործընթացը սկսվել է նախքան սահմանների սահմանազատումը: Իսկ այս հուշագրի ստորագրման մոտիվացիան ու պատճառները դեռ ոչ ոքի համար հայտնի չեն: Եվ, չգիտես ինչու, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նույնպես լռում են այս մասին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուշագրի տեքստը, որտեղի կտեսնեք, որ հայկական կողմից միակ ճշգրտումն այն է եղել, որ «Կաֆան» բառը փոխարինվել է Կապանով: Գոնե դրա համար կարելի է նրանց շնորհակալություն հայտնել»: