Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Միխեիլ Սահակաշվիլին կոչ է անում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իր կողմնակիցներին՝ հոկտեմբերի 3-ին շարասյուներով երթ կատարել դեպի Թբիլիսի: Նա մտադիր է ինքը միանալ դրանցից մեկին, որպեսզի չձերբակալվի։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում:
«Հոկտեմբերի 3-ի առավոտյան մենք ամբողջ Վրաստանից կմեկնենք Թբիլիսի` պաշտպանելու ընտրությունների արդյունքները: Ես կմիանամ այս շարասյուներից մեկին: Իմ խնդրանքն է, որ նման շարասյուները լինեն բազմաթիվ և շարժական, որպեսզի նրանք չկարողանան կանգնեցնել ինձ: Եթե ուզուրպատոր կառավարությանը հաջողվի ձերբակալել ինձ ավելի վաղ, դա պետք է ավելի ամրապնդի մեր ուժերը: Ամեն դեպքում, ես հետ չեմ կանգնի և հույս ունեմ, որ դուք՝ նույնպես», - նախկին նախագահի խոսքերն են մեջբերում վրացական ԶԼՄ-ները:
Ուղերձում Սահակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին՝ քվեարկել քաղաքային ընտրություններում, այնուհետև զանգվածային հանրահավաք անցկացնել Թբիլիսիում: Մասնավորապես՝ ընտրվելու է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետը: Հիմնական մրցակիցներն են Թբիլիսիի գործող քաղաքապետը, իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն և պատգամավոր Նիկա Մելիան՝ Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին, որի մուտքը երկիր արգելված է մոտ 8 տարի, այսօր առավոտյան Բաթումից տեսանյութ էր հրապարակել, որ Վրաստանում է, սակայն երկրի ՆԳՆ-ն հերքել էր դա: