կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 11:10
Քաղաքական

Հանրապետության հրապարակում երեկոյան կհնչեն Հայկոյի երգերը

Հանրապետության հրապարակում երեկոյան կհնչեն Հայկոյի երգերը

Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։

Հ․ Գ․ Այսօր և վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը», - գրել է Երևանի քաղաքապետը: