Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իդլիբ նահանգում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում:
«Մենք խորապես մտահոգված ենք Իդլիբում բռնության հնարավոր վերսկսման կապակցությամբ»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նահանգում գրանցվել է «զոհված և վիրավոր խաղաղ բնակիչների թվի աճ»:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դիվանագիտական բանակցությունների միջոցով այս բռնությանը վերջ տալու համար»,- ասել է Միլսը:
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Իդլիբում ահաբեկիչները վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 760 անգամ կրակել են կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ: