Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում վերջին օրերին ահազանգեր են հնչում, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում. Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներում հորդորում են սպասել` պատճառաբանելով, թե անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա:
Թե ինչ է իրականում կատարվում, «Իրավունքին» որոշ տեղեկություններ են հայտնի դարձել: Պարզվում է` նախկինում անձնագրերը տպագրվում էին Հայաստանում, ընդ որում` բավական բարձր որակով, իսկ ներկա իշխանությունների օրոք ինչ-ինչ պատճառներով տպագրության պատվերներն ուղարկվում են Եվրոպա:
Ըստ նույն աղբյուրների` անձնագրերը պատրաստելու բոլոր ժամկետները սպառվել են, բայց Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ստացել տպագրված հերթական քանակը: Դիմեցինք նաեւ ՀՀ ոստիկանությանը, որտեղից խնդրեցին գրավոր հղել հարցը: Այնպես որ, թե ինչո՞ւ հավուր պատշաճի չի իրականացվում անձնագրերի տրամադրումը, որտե՞ղ էին դրանք նախկինում տպագրվում եւ հիմա որտե՞ղ են տպագրվում, կներկայացնենք ոստիկանության պատասխանը ստանալուն պես:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը նախընտրում է եվրոպականը` տեղականի փոխարեն, ինչի պատճառով որոշ գործարարներ, պարզապես, նախընտրում են արտագաղթել եւ գործ չունենալ Հայաստանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում